|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Brexit-ի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները վճռական փուլ են մտել: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը. հայտնում է Евронюз-ը:
«Բրիտանիայի ժողովուրդը ցանկանում է, որ համաձայնագիրը վերջապես հավանության արժանանա: Նրանք հանդես են գալիս գործարքի օգտին, որը լուսավոր ապագա է երաշխավորում… Գործարքը գրեթե մեր ձեռքերում է, և սպասվող երեք օրերի ընթացքում ես կանեմ ամեն բան, որպեսզի բաց չթողնեմ այն»,- ասել է Մեյը:
Կիրակի օրը Մեյը և ԵՄ երկրների ղեկավարները պետք է հավանություն տան վերոհիշյալ համաձայնագրին և Լոնդոնի ու Բրյուսելի հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հռչակագրին: