Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման Սահակյանը: «Իմ փոխարեն որեւէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետեւ պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից եւ այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ,- ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով,- եւ կուսակցությունն իր ամբողջական ծրագրերում նաեւ հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի մասնակից դառնամ կուսակցության գործունեությանը: Այնպես որ, որեւէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել: Ես կմտնեմ իմ փոխարեն»:
Ընտրացուցակի ո՞ր համարում եք լինելու, հետաքրքրվեցինք Գալուստ Սահակյանից. «Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարեւորագույն համարներից մեկն է լինելու: Կլինի 4-րդ համարը, թե 55-րդը, միեւնույն է: Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարեւոր համարը կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: