|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի Էլյազըղ նահանգում գտնվող Խարբերդի Կարմիր եկեղեցում պեղումների ժամանակ հայտնաբերվել է 165 տարվա հայերեն արձանագրությամբ քար:
Ըստ «Ակօս»-ի՝ պեղումներ են իրականացվել Էլյազըղի քաղաքապետարանի կողմից եկեղեցու վերակառուցման հարցում թույլտվություն ստանալուց հետո:
Ըստ ենթադրությունների՝ պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն արձանագրությունը տապանաքար է: Արձանագրությունը կարդալու համար աշխատանքներ են տարվում, որի ավարտից հետո այն կհանձնվի Էլյազիգի թանգարանին: