կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 12:25
Առանց Կատեգորիա

Եթե քսան տարի միասին զբաղվում ենք նույն խնդրով, ապա տեսակետներն էլ նման կլինեն. վերլուծաբանը՝ իր և ՍԴ նախագահի կարծիքների մասին

Եթե քսան տարի միասին զբաղվում ենք նույն խնդրով, ապա տեսակետներն էլ նման կլինեն. վերլուծաբանը՝ իր և ՍԴ նախագահի կարծիքների մասին

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ոմանք ասում են, թե Հրայր Թովմասյանի երեկվա ասուլիսի վերջին մասում, երբ խոսում էր մեր ազգային հիմնախնդիրներից, արտահայտված մտքերը նման էին իմ կողմից հնչեցվող մտքերին:
Ասեմ նմանության պատճառը:

2000 թվականից ես և պարոն Թովմասյանը միասին զբաղվում ենք մեր ազգային հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղիների որոնման աշխատանքով:
Ներկայացված լուսանկարում 2003 թ, ասուլիսի ժամանակ մենք ներկայացնում ենք մեր աշխատանքների արդյունքը: Խոսում ենք մասնավորապես իմ <> գրքի մասին, որում նաև կա ընդարձակ հարցազրույց պարոն Թովմասյանի հետ: Այդ գրքում ներկայացված են դարերի խորքից եկող մեր հիմնախնդիրնեը, որոնց մասին հարցազրույցում ակնարկեց Թովմասյանը:

Հետագայում, 2008 թ փետրվարին, մարտի մեկի իրադարձություններից երկու շաբաթ առաջ մենք երկուսով հանդես եկանք քաղաքական բևեռներին, մտավորականությանն ուղղված սթափեցնող կոչով, որում ևս կար ակնարկ մեր չլուծված հիմնախնդիների մասին:

Իսկ ահա 2013-ին միասին հրատարակեցինք «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գիրքը, որում զետեղել ենք Առաջին հանրապետության շրջանի մեր մեծերի դիտարկումները մեր հիմնախնդիրների մասին , ինչպես նաև նրանց առաջարկած ելքը: Այդ գրքում նշված է մեր ներկա իրավիճակը հաղթահարելու ուղին: Գրքի հղումը կարող եք գտնել իմ էջում:

Այնպես որ եթե քսան տարի միասին զբաղվում ենք նույն խնդրով, ապա տեսակետներն էլ նման կլինեն»:

Հիշեցնենք՝ երեկ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էր, որի ընթացքում էլ անդրադարձել էր թեմային: