|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին օգտատետերից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ «Կարինը» չունի պետական կարգավիճակ: Ի պատասխան` նախարարը նշեց` իսկ ինչո՞ւ պետք է ունենա պետական կարգավիճակ:
Ըստ Ամիրյանի` պետության բեռը պետք է թեթևացնել, և եթե մշակութային կոլեկտիվը պահանջված է, նա չպետք է պետական կարգավիճակի կարիք ունենա: «Ներկայացրեք ծրագրեր, և մենք կֆինանսավորենք դրանք: Խոստանում եմ, որ այդ գումարն ավելի շատ կլինի, քան պետական ֆինանսավորումը, բայց մի' ակնկալեք, որ պետք է չաշխատեք և ստանաք գումարներ: Ներկայացրեք ծրագրեր և ձեր պնդումները, թե ծրագրի իրագործմամբ ինչ խնդիր ենք լուծելու, և մենք անպայման կարձագանքենք»,- ասաց նախարարը: