|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներքին գործերի նախարարությանը վերապահվում է իր գործունեությանը վերաբերող որոշ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործեր քննել, որոնք ներկայումս վերապահված են Վարչական դատարանին: Այս և նման փոփոխություններ են նախատեսված Վարչական դատավարության եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, որը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Փոփոխության համաձայն պարզեցվում են մի շարք դատավարական ընթացակարգեր: Ներկայիս 5 դատավորի կազմով գործը քննելու փոխարեն այն քննվի 3 դատավորի կազմով, որ մյուս երկու դատական կազմերը կարողանան ներգրավվել այլ գործերում ևս:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նախագիծը ներկայացնող փոխնախարարին ու Վլադիմիր Վարդանյանին ընդդիամդիր պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին։