Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: «Կուլիսային» քարոզարշավն էլ կարծես մեկնարկել է:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, արդյո՞ք Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները բավարար նախադրյալ են արդար և թափանցիկ ընտրություններ ունենալու համար:
Ըստ Պողոսյանի` ԸՕ քննարկումների գործընթացն իսկապես եղել է երկարատև: «Տարբեր մարդիկ են մասնակցել, որոնց կարծիքները հաշվի են առնվել: Սա լավ նախադեպ է և հետագայում կարող է որպես օրինակ ծառայել տարբեր այլ ոլորտներում նմանատիպ նվիրված աշխատանքի համար»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Պողոսյանը նշեց, որ եթե այսօրվա դրությամբ ԸՕ-ում ամրագրված դրույթները հետևողականորեն կարողանանք իրականացնել և արդյունք ապահովագրել, շատ ավելի լավ կլինի: «Կարող ենք 100 տոկոսանոց արդյունք գրանցել, որովհետև ցուցակները ամրագրեցինք, ցուցակները ստուգեցինք, էլեկտրոնային համակարգերը աշխատեցին, դիտորդները եկան, ճիշտ ձևով նայեցին, վստահված անձինք, բոլորը աշխատեցին, ժողովուրդն էլ արդյունքի վրա չի կասկածի, ուրեմն սա մի հերթական դրական քայլ կլինի»,-ասաց նա:
Պողոսյանը հարցադրում հնչեցրեց`ստացվե՞լ է մեզ մոտ մի այնպիսի օրենսգիրք ձևավորել, որ ասենք` ոլորտի բոլոր խնդիրները լուծեցինք, երևի` ոչ: Սակայն, ըստ նրա, այդուհանդերձ, ձևավորվել են ինչ-որ մեխանիզմներ, որ թույլ կտան տարբեր նեղ ուղղություններում առաջընթաց կամ հաջողությունը, ճիշտ մոտեցում գրանցել:
Պատգամավորը համոզված է, որ ԸՕ-ում կատարված փոփոխությունները պետք է շարունակել, բայց արդեն մի քանի խնդիրների լուծումը /ԸՕ փոփոխություններ ցուցակների հրապարակում, ընտրությունների ուղիղ եթերի ապահովում և այլն.. խմբ./ շատ կարևոր էին, մանավանդ, որ կարծես մեր ընդդիմադիրների աշխատանքը Եվրոպայում էլ է արդյունք տալիս: «Բելառուսում նույնպես սկսել են աշխատանքներ տարվել, քվեարկածների ցուցակը հրապարակելու համար, այսինքն` այն, որ դա Եվրոպայում համարվում էր մարդու իրավունքների ոտնահարում, կարծես թե հիմա վերանայվում է»,- ասաց նա: