Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպում պետք է տեղի ունենար «Հայկական վերածնունդ»-ի հիմնադիր մի քանի կուսակցությունների և ՀԿ-ների նախագահների հետ։
Ի սկզբանե բանախոսները պետք է լինեին Արմենուհի Ղազարյանը` «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ, Աշոտ Պողոսյանը` «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ, Սարգիս Կարապետյանը` Թալինի տարածաշրջանի ջոկատի հրամանատար, «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ, Սիրան Խլախյանը` «Հայկական վերածնունդ»-ի անդամ, Ռազմիկ Ռուշանյանը` «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» ՀԿ-ի նախագահ, Շուշան Ասատրյանը` «Կանանց աջակից խումբ» ՀԿ-ի տնօրեն, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրները հայց են ներկայացրել ընդդեմ Արթուր Բաղդասարյանի:
Լրագրողների հետ հանդիպումից առաջ պարզվեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, տեղեկանալով լրագրողների հետ նշված անձանց հանդիպման մասին, նրանցից ոմանց հետ նախօրոք հանդիպում էր ունեցել և համոզել հետ կանգնել իրենց որոշումից:
Հանդիպմանը ներկա էին միայն Արմինե Ղազարյանը և Ռազմիկ Ռուշանյանը: Հանդիպմանը եկել էին նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտթևի ներկայացուցիչներ, երիտասարդական միության ղեկավար Դավիթ Հարությունյանը, կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը, ինչպես նաև hartak.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Թումանյանը: Նրանք նշեցին, որ եկել են` իրենց կուսակցության հասցեին հնչեցված մեղադրանքներին հակադրվելու:
Ի դեպ, ամբողջ ասուլիսի ընթացքում «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները միջամտում էին բանախոս Արմինե Ղազարյանի խոսքին` գոռալով, վիրավորելով նրան, խոչընդոտում էին հանդիպմանը ներկա լրագրողների աշխատանքին` հնչեցված ամեն հարցից հետո տեղերից բղավելով ու որակումներ տալով:
Ռազմիկ Ռուշանյանն էլ, ինչպես պարզվեց, որոշումը փոխել էր և հրաժարվել հայց ներկայացնելուց:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմինե Ղազարյանը նշեց, որ ասուլիսից առաջ Ռուշանյանին է զանգել Հեղինե Բիշարյանը և նրա հետ հանդիպում ունեցել, որից հետո նրանք ՀՎԿ ներկայացուցիչների հետ եկել են հանդիպմանը:
Մանրամասները քիչ հետո:
Լուսանկարը՝ armtimes.com-ի