Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի քննարկումները:
Նշենք, որ նիստին ներկա է նաեւ Անի Զախարյանը: Նա շարունակ վեճի բռնվում ինչպես ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի, այնպես էլ քննարկման մասնակիցների հետ: Իրավիճակը փոքր-ինչ խառնաշփոթային դարձավ, եւ Նազարյանը Զախարյանին առաջարկեց լքել դահլիճը: Վերջինս, բնականաբար, հրաժարվեց: Ներկաներից մեկի հետ վեճի ժամանակ էլ Զախարյանը շպրտեց. «Երկիրը կործանվում է, դուք այստեղ ծիծաղում եք»:
Նիստին ներկա է նաեւ «Հայկանդուխտ» ավանդապաշտ կանանց» ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը: Նա հարց հնչեցրեց հաջորդ տարի սակագնի հնարավոր իջեցման մասին: Նշենք, որ Ղազարյանը շփոթել էր հանձնաժողովի ներկայացուցիչ Գարեգին Բաղրամյանին եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ղազարյանը պնդում էր, որ սակագնի իջեցման մասին իր հարցին պատասխանի Նազարյանը, մինչդեռ` այդ մասին երեկ խոսել էր Բաղրամյանը: «Եկել եք շուլո՞ւխ անելու»,- ասաց Նազարյանը: Սակայն, այնուամենայնիվ, նշեց մի քանի դեպքեր, երբ սակագնի նվազում է եղել` մասնավորապես` ընդգծելով հեռահաղորդակցության ոլորտը: