կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 14:00
Քաղաքական

ՀՀԿ-ականը դժգոհ է կառավարությունից

ՀՀԿ-ականը դժգոհ է կառավարությունից

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը դժգոհ էր կառավարությունից, որ իրենց առաջարկները՝ 26 կետից բաղկացած, անարձագանք են մնացել: Պատգամավորի խոսքով` եթե, կառավարության կարծիքով, այդ առաջարկները չեն պարունակել գաղտնիք, ապա դրանք պարտադիր պետք է տեղ գտնեին ամփոփաթերթում,  եթե գաղտնիք էլ կար, էլի պետք է պարզաբանում ներկայացվեր ԱԺ-ին:

Արամյանը նշեց, որ գաղտնիք պարունակող մասը ներկայացվել է ԱԺ-ին, բնականաբար, գաղտնիք պարունակող մասը չէր կարող տեղ գտնել ամփոփաթերթում, իսկ ինքը կփորձի պարզել, թե ինչպես է ստացվել, որ Կորյուն Նահապետյանը տեղյակ չէ:

Ինչ վերաբերում է պաշտպանության ծախսերի ավելացման վերաբերյալ առաջարկներին, դրանց կարևորությունը կասկածի տակ չդնելով, պետք է նախ նշել ֆինանսավորման աղբյուրները, հակառակ դեպքում` ռեսուրսները սահմանափակ են: «Պաշտպանության նախարարն ունի նախաձեռնություններ, որոնք կիրականացնի 2017թ. ընթացքում»,- ասաց Արամյանը:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ եթե պաշտպանական ոլորտում վերաբաշխում հնարավոր է, ապա հենց այս փուլում պետք է արվի, հակառակ դեպքում` Արամյանի մոտեցումները բյուջետային գործընթացում ոչ խելամիտ են: Ինչ վերաբերում է փակ ծրագրին, որում գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ հանձնաժողովը փակ ծրար չի ստացել կառավարությունից: