Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մենք ձգտելու ենք ապահովել, որ Հայաստանում ապրող ցանկացած անձ, որն ուզում է ունենալ աշխատանք, ունենա այն: Այնպիսի աշխատանք, որով ապահովելու է իր եւ իր ընտանիքի բարեկեցությունը: Նոր աշխատատեղեր ստեղծելու գործում մի շարք ծրագրեր ենք իրականացնելու. նախեւառաջ իրականացնելու ենք ներկա վիճակի մանրամասն վերլուծություն, որպեսզի հասկանանք այսօրվա ճգնաժամի խորությունը:
Շատ կարճ ժամկետում ձեռնարկելու ենք միջոցառումներ՝ տնտեսական ճգնաժամի արդյունքները զսպելու կամ չեզոքացնելու ուղղությամբ, դրա հետեւանքով մեր հայրենակիցների աշխատատեղերի կորուստը,-իր ելույթում, ըստ Yerkir.am-ի, նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, ֆինանասական եւ բանկային իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը: Նրա խոսքով՝ իրականացնելու են ներդրումներ ենթակառուցվածքներում, նորոգելու են դրանք, կառուցեն:
«Դրանք այսօր դարձել են հրատապություն Սյունիքում եւ մեր արեւելյան սահմաններում: Հետեւաբար ենթակառուցվածքների ստեղծումը ապահովելու է աշխատատեղեր:Եթե դա լինելու է պետական պարտքի հաշվին, ապա պետական պարտքի հաշվին կատարվում են այնպիսի ծրագրեր, որոնք ստեղծում են մեր սերունդների համար ապագա բարեկեցություն: Արտաքին պարտքը աշխատավարձ եւ պարգեւավճար վճարելու համար չէ: Այս ծրագրերի իրականացմանը մասնակից ենք դարձնելու նաեւ մասնավոր հատվածին: Առաջին հերթին իրականացնելու ենք պետության մասնավոր գործընկերության ծրագրեր»,-իր ելույթում նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: