կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 12:05
Իրավական

Պետական սահմանն ապօրինի հատած տղամարդուն բերման են ենթարկել

Պետական սահմանն ապօրինի հատած տղամարդուն բերման են ենթարկել
Ոստիկանության Սպիտակի և Տաշիրի բաժնի ծառայողները Գոգավանի անցակետից բերման են ենթարկել 1975 թ.  ծնված Ռոբերտ Ա.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը)  1-ին մասի մեղադրանքով: