|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին դատարանն արդարացրել է․ նրա դեմ հարուցված առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը կարճվել է։ Այս մասին տեղեկացնում է AM իրավաբանական ընկերությունը։
««AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակն արձանագրվեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործի կարճմամբ: Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ: Պարոն Աթոյանը փաստացի կասկածվում էր 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ:
Շնորհիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի պրոֆեսիոնալ մարտավարության, վերջապես, ՀՀ քննչական կոմիտեն համոզվեց, որ նախկին ռեկտորի գործողությունները ոչ միայն եղել են օրենքի սահմաններում և չեն կրել շահադիտական բնույթ, այլ նաև բխել են համալսարանի շահերից ու զերծ են պահել համալսարանին ֆինանսական իրական կորուստներից:
Հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով»,- ասվում է իրավաբանական ընկերության հաղորդագրությունում: