|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որեւէ առաջընթաց չկա: Շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, Սաֆարովի գործը եւ ԼՂ-ում օդանավակայանի բացման հարցը առաջնահերթությունները շեղել են հակամարտության կարգավորման որոնումից դեպի լարվածության նվազեցման փորձեր. ասվում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որն այսօր հրապարակել է Եվրահանձնաժողովը:
Նշվում է, որ այդ քայլերն ավելի են նվազեցրել վստահություն, որն անհրաժեշտ է հակամարտության կարգավորման համար: Զեկույցի համաձայն` նաեւ որեւէ քայլ չի արվում շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության ուղղությամբ, ինչի մասին որոշում էր ընդունվել անցյալ տարվա հունվարին` Սոչիում. տեղեկացնում է APA գործակալությունը:
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ցավոք, դանդաղել են: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն հանդիպել 2012 թվականի հունվարից` Սոչիի հանդիպումից հետո: