կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 13:38
Հասարակություն

Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ. Սամվել Ալեքսանյան

Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը համոզված է` ինքը վատ բան չի անում: Այսօր ԱԺ-ում նա լրագրողներին հորդորեց Փակ շուկային վերաբերող հարցերով դիմել շուկայի տնօրենին` Վահագն Մկրտչյանին, նաեւ հավելեց, որ շուկայի սեփականատերն ինքը չէ:

 

Լրագրողների դիտարկմանը, որ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ պարզ դարձավ, որ կանայք են նրան պաշտպանում, պատգամավորը պատասխանեց. «Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ... Սաղ պաշտպանում են ինձ, վատ ա՞»:

 

Ալեքսանյանը շտապեց դժգոհել, որ իր արած լավ բաների մասին որեւէ լրագրող երբեւիցե չի գրում: «Ոչինչ մի օր խղճների վրա կգա, խիղճը կգա, ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը»,- հույս հայտնեց նա:

 

Լրագրողների դիտարկմանը` իսկ ե՞րբ է արթնանալու իր խիղճ պատմամշակութային արժեք ներկայացնող Փակ շուկայի դեպքում, Ալեքսանյանը պատասխանեց. «Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… Զիբիլանոցից, կռիսանոցից...»: