Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
-Պարոն Ալեքսանյան, ասում են` օլիգարխները սիրում են Ամանորը որեւէ էկզոտիկ երկրում անցկացնել, կարծում եմ դուք էլ եք նման երկրում անցկացրել:
- Ես օլգարխ չեմ: Ժամը 12-ին մեր տանն ենք նշել, հետո գնացել ենք Փարվանա:
- Ենթադրում եմ Ձեր երեխաներին նվերներով զարմացրած կլինեք:
- Հիմա ես ասե՞մ, թե ինչ եմ առել իմ երեխեքի համար:
- Այո կիսվեք:
- Իրանք ինչ ուզում են, էն էլ առնում եմ:
- Այս տարի նամակ գրե՞լ էին Ձմեռ պապիկին :
- Առաջ հավատում էին, հիմա մեծացել են էլ չեն հավատում:
- Ձեր սեղանի էկզոտիկ կենդանին ո՞րն էր: Կոկորդիլո՞սը:
- Ոչ, մեր սեղանին կոկորդիլոս չենք դրել, դրել ենք խոզի բուդ, հնդուշկա, պարտադիր՝ տոլմեն:
- Փորձե՞լ եք կոկորդիլոս, ձեր օրգանիզմն ընդունե՞լ է այն:
- Ես չեմ ուտում կոկորդիլոս:
- Ձեր ախորժակով չեք ուզում փաստորեն զարմացնել ազգին:
-Ինչ զարմացնեմ, սովորական, ապարանցու ընտանիք ենք/ ծիծաղում է/: