|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Առաջիկայում էլ կլինեն փոփոխություններ, և այս պաշտոնանկությանն էլ պետք է նայել կատարվող բարեփոխումների կոնտեքստում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը:
Ըստ Սահակյանի` կառավարության նիստի ընթացքում նախագահի խոսքերից ստացվում է, որ պետք է օր ու գիշեր աշխատել, որ նոր փոփոխությունների, նոր բարեփոխումների միջանցիկ դերը կարողանանք կատարել: «Սա շատ կարևոր է: Առաջիկայում էլ կլինեն փոփոխություններ, որոնք ևս պետք է նայել այս կոնտեքստում»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը` արդյո՞ք այս կամ այն փոփոխությունը կապված չէ պաշտոնյայի թերացման հետ, մանավանդ` Խաչատրյանի դեպքում, քանի որ նա միշտ սկանդալների կենտրոնում է, մեր զրուցակիցը ասաց. «Բնականաբար, եթե փոփոխությունը կա, կա նաև պատճառը: Ես չեմ տիրապետում, թե ինչում չի գոհացրել նա կամ գուցե թերացել է իր աշխատանքում կամ չի թերացել: Ես չեմ տիրապետում այդպիսի ինֆորմացիայի: Ընդհանուր փոփոխությունների կոնտեքստում եմ նայում նաև այս փոփոխությանը»: