|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով պայմանագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցող` Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի և իրենց միջև տարածությունը չի փոքրանում, հակառակը`մեծանում է: Ըստ Թիմմերմանսի` Թուրքիայի` ԵՄ-ից հեռանալու պատճառն այդ երկրում մարդու իրավունքների, մեդիայի և քաղաքացիական հասարակության վիճակն է. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Թիմմերմանսը նշել է, որ իրավիճակը լավացնելու համար Թուրքիայի հետ շփումներ են պետք:
«Ի՞նչ տվեցին մեզ նախորդ տարիները, երբ չկային շփումներ: Միմյանց թիկունք դարձրեցինք, միմյանց հետ չխոսեցինք, ու այդ տարիներին Թուրքիայում ոչ մի բան չարվեց մարդու իրավունքների և մամուլի վիճակը բարելավելու համար: Մեզ շփումներ են հարկավոր»,- ասել է նա:
ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է մերձենալ Եվրամիության հետ, ապա դա կարող է անեմ միայն մեդիայի, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության վիճակը բարելավելուց հետո: