Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի քննարկումներ են տեղի ունենում:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Հայաստանում տնտեսական աճը կկազմի 3.5 տոկոս, նշեց. «Կառավարությունը լավ գիտի, որ 4 ամիս անց ընտրություններ են, այդ ընտրություններից հետո իրենք չգիտեն` կմնան, չեն մնա, ինչ կլինի: Ուղղակի կասեն մի բան, որ իրենք իսկապես ազնիվ ու արդար են գնահատել հնարավորությունները»:
Ըստ պատգամավորի` քանի որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր իրավիճակում է, դժվար է մեկ տարվա մեջ ապահովել թռիչքային աճ, ուստի կառավարությունը լավագույնս կարող է նշել երեք տոկոսի աճ:
Պողոսյանը նշեց, որ ֆինանսների նախարարն էլ երեկ ասաց՝ իրավիճակը կայունացնելու տարի են անցկացնելու, որը հիմք կծառայի ապագա աճի համար: Պատգամավորն աճի հետ կապված թվերը համարեց անիմաստ թվեր: «Կարող էին ասել՝ 8 տոկոս, ու ոչ մի բան չանել, կարող էին ասել՝ 1 տոկոս, ու էլի անցկացնել: Խնդիրը գալիս է այլ դաշտից. մեր այսօրվա կառավարման համակարգի մեջ ինչ թիվ էլ կառավարության ծրագրում գրեն, միևնույն է, ԱԺ-ում անցնում է»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ հարցադրման խնդիրները հնչեցնում են միայն մի քանի անհատներ, ու այդ անհատների հնչեցրածն էլ ազդեցություն չի ունենում ո՛չ հանրային կարծիքի վրա, ո՛չ էլ որոշում ընդունելիս: Նա նշեց, որ շատ խնդիրներ կան, որոնք ներկայացրել է երեկ և՛ փակ քննարկմանը, և՛ բաց քննարկմանը, և եթե իր բոլոր առաջարկները ընդունվեն, միայն այդ ժամանակ ինքը կողմ կքվեարկի 2017 թվականի բյուջեին: