Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ, ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի և Դավիթ Սարգսյանի միջև գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, և նրանք մի շարք գործարքներ են իրականացրել միասին։ Այնուհետև ԱԱԾ-ին հաջողվել է բռնել կառավարության շենք ամեն օր ելումուտ անող հանցագործին և պարզել, որ Արթուր Ռուստամյանն իրականում Արթուր Մանուկյանն է։ Վերջինս հիմա ԱԱԾ-ում է, և նրա դեմ հարուցված քրեական գործով անցնում է նաև այսօրվա ֆինանսների նախարարը։ Թե ինչ պատմությունների միջով է անցել ֆինանսների նախարարն ու ինչպես են հանցակից ընկերներն իրականացրել մի շարք նախագծեր՝ կներկայացնենք հաջորդիվ»:
Նշենք, որ «ՉԻ»-ի ձեռքի տակ են հայտնվել որոշ վկայություններ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք լրջագույն բացահայտումների առիթ կարող են դառնալ հենց Դավիթ Սարգսյանի մասով։ Մանրամասները՝ «ՉԻ»-ի այսօրվա համարում։