Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` Իրանի հարցով կառավարիչների խորհրդի արտահերթ նիստն ավարտվել է ԱՄՆ-ի համար առանց որեւէ արդյունքի: Այս մասին հայտարարել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«ԱՄՆ-ը ցանկանում էր, որպեսզի այլ երկրներ կառավարիչների խորհրդի հատուկ նիստ պահանջեն: Սակայն որեւէ երկիր ԱՄՆ-ի այս ցանկությանը չարձագանքեց: Նիստի ընթացքում, ԱՄՆ-ից եւ նրա երեք դաշնակիցներից՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից բացի, կառավարիչների խորհրդի եւ գործակալության անդամ մյուս երկրները հանդես եկան բազմակողմանիության եւ Միջուկային համապարփական համաձայնագրի պահպանման պաշտպանության դիրքերից»,- ասել է դեսպան Ղարիբ Աբադին:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը փորձում էր կառավարիչների խորհուրդն օգտագործել որպես քաղաքական գործիք՝ իր հակաիրանական քաղաքականության նպատակներն իրականացնելու համար, ինչը, սակայն, ձախողվեց: