|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։
Նախարարը նաև ծանոթացել է ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ` հրատապ լուծում պահանջող, ուշադրության արժանի գործընթացներին, այդ թվում` վիրավոր զինվորների և ազատամարտիկների հիվանդանոցային բուժման խնդիրներին։ Բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք նախկինում զբաղվել են այդ խնդրով, հանձնարարվել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել նրանց բուժման ընթացքը և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցել։ Նաև հիվանդանոցներին հայտնվել է, որ նախարարի փոփոխությամբ վիրավոր զինվորների բուժման գործում որևէ փոփոխություն չպետք է լինի։
Խնդիրներ, հարցեր առաջանալու դեպքում հորդորում ենք դիմել առողջապահության նախարարություն։
Լևոն Ալթունյանը նաև հայտարարել է, որ կապահովի նախորդ նախարարի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։