Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսպիսի փոփոխությունը ժամանակն էր թելադրում. կառավարության կազմի փոփոխության մասին խոսելով՝ լրագրողներին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Հարցին, թե ի՞նչ միտումներ են նկատվում, ի՞նչ աշխատաոճ է որդեգրել և ի՞նչ ուղղությամբ է գնալու նոր կառավարությունը, նա ասաց. «Շատ ուրախ կլինեի, եթե այդ որոշումը լիներ ինքնուրույն՝ մեր հանրապետության, մեր ժողովրդի կողմից, ցավոք, ես չեմ տեսնում դա, այստեղ կա նաև արտաքին թելադրանք։ Դրանից ելնելով՝ մենք հիմա պետք է հասկանանք՝ որքանով ենք ինքնուրույն լուծելու մեր խնդիրները»։
Ինչ վերաբերում է վարչապետի որոշումներին, ապա, ըստ Սարգսյանի, հիմա երկրում համակարգի փոփոխության խնդիր կա, ցանկացած ոլորտում մեծ խնդիրներ ունենք։ «Եթե վարչապետը որոշի միայնակ այդ հարցերը լուծել, նա կխճճվի և ոչնչի չի հասնի։ Միակ խնդիրը, որը վարչապետը հիմա կարող է լուծել, ստվերը «լուսավորելն է», այսինքն՝ նորից վարկ վերցնել և բյուջեի դեֆիցիտը փակելը նույնն է, ինչ արել են նախորդ կառավարությունները։ Արդյո՞ք կկարողանա այս 2-3 ամսվա ընթացքում Կարեն Կարապետյանը ստվերը «լուսավորել» այն խորությամբ, որպեսզի այնտեղից դուրս բերի բավական լուրջ գումարներ, պատասխանը կստանանք դեկտեմբերին»,- ասաց նա։