կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-29 14:12
Հասարակություն

Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել․Արմեն Սարգսյան

Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել․Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ։ Այս մասին հայտնում են նախագահի գրասենյակից։

«Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել։ Մենք սովորաբար ամեն ինչ անձնավորում և անհատականացնում ենք: Ընդհանրապես բոլոր ժողովուրդների պատմության մեջ առաջնորդները միայն հիշվում են, եթե պետական ինստիտուտների, կառույցների վրա կարողանում են ինչ-որ դրական բան ստեղծել։ Մենք ուզում ենք կառուցվածք չունենալ և ամեն ինչ վերագրել անհատին։ Եվ միշտ խոսակցությունը հետևյալն է՝ այս մարդուն հանե՞նք, թե՞ այն մարդուն դնենք, այն դեպքում, երբ համակարգը չի աշխատում։ Պատերազմ կարող է վարել միայն այն պետությունը, որը համակարգային է, ինստիտուցիոնալ է, ունի հստակ կարգապահություն»,- նշել է նախագահը հանդիպման ժամանակ։