Այսօր Մեծամորում եւս ընտրություններ են: Մեծամորի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Ավետիք Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի խախտումներ են արդեն իսկ գրանցվել, մասնավորապես՝ ընտրությանը ներկա չգտնվող անձի տվյալներն է լրացրել, ամուսինը կնոջ փոխարեն է քվեարկել, այն դեպքում, երբ գրանցված էլ չի եղել: Մեծամորում նաեւ դեպքեր են գրանցվել, երբ քվեարկողը նկարել է իր իսկ քվեաթերթիկը:
Նշենք, որ 15:00-ի դրությամբ այստեղ գրանցվել է 30 տոկոս մասնակցություն: Մոտ այդքան էլ սպասվում է մինչեւ ընտրության ավարտը: Հիշեցնենք, որ Ավետիք Հարությունյանի հետ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Ռոբերտ Գրիգորյանը եւ ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ» վերափոխված ուժի ներկայացուցիչ Սամվել Հովհաննիսյանը: