|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քաղաքացի Նախշուն Ենգիբարյանն այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին ցանկացել է ինքնահրկիզման փորձ անել։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ թոշակառու կինը` ձեռքին տոպրակ, մոտեցել է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի անցումին, ապա տոպրակից հանել է վառելանյութով շիշը և լուցկու տուփը, սակայն տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները ձեռքից վերցրել են դրանք ու շտապ օգնության մեքենա կանչել։
Այդ ընթացքում Ենգիբարյանը սկսել է պատմել, որ ինքն արդեն որևէ հույս չունի, որ պատկան մարմիններն իր դիմումներին, նամակներին պատասխան կտան, որ արդարադատություն կլինի, և իր որդին, ով ավելի քան 2 տարի գտնվում է կալանքի տակ, ազատ կարձակվի: Նա խնդրում էր ոստիկաններին վերադարձնել բենզինի շիշը՝ ասելով, որ, միևնույն է, ինքնահրկիզվելու է, ուղղակի ցանկանում էր, որ դա «նախագահը տեսնի»: