|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում սերը և եղբայրությունը ադրբեջանական ժողովրդի նկատմամբ հիմնականում պարտադրված և արհեստական է, այն չի կիսում բնակչության մի զգալի հատված: Դրա վառ օրինակը համացանցում հայտնված տեսանյութն է, որում Թուրքիայում մի կին փողոցում պատռում է Ադրբեջանի դրոշը: Հատկանշական է, որ ոստիկանությունը փորձել է խոչընդոտել նրա գործողություններին, բայց անցորդներից ոմանք հանդես են եկել կնոջ պաշտպանությամբ:
Ադրբեջանամետ ուղղվածությանը, մասնավորապես՝ Ղարաբաղյան պատերազմին, աջակցում են հիմնականում կրոնական ծայրահեղականներն ու պանթյուրքիստ արմատականները, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական ընտրողներն են: