Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Հետքի» տեղեկություններով` Գյումրիի թիվ 34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում:
Սրանից բացի` 34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջել են վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես սպառնացել են, որ չեն մասնակցի քվեարկությանը:
34/37 ընտրատեղամաս չհասած` մայթին կանգնած մի խումբ տղամարդիկ, նախքան ընտրատեղամասի տեղը դիտորդներին մատնացույց անելը, հետաքրքրվել են, թե արդյոք գումար բաժանողների՞ց են, եւ իրենց որեւէ բան կհասնի՞, թե՞ ոչ:
34/37 ընտրատեղամասի մոտ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդ Գայանե Առաքելյանին մոտեցել է մի կին եւ փորձել ճշտել, թե որտեղ են գումար տալիս: