|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին փոխարինելու է խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Yerkir.am-ի տեղեկությունը քիչ առաջ հաստատվեց. «Ժառանգություն»-ը հապշտապ խմբակցության նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ խմբակցության ղեկավար լինելու է Զարուհի Փոստանջյանը, իսկ վերջինիս փոխարինելու, այսինքն` խմբակցության քարտուղար է լինելու Թևան Պողոսյանը:
Նիստին մասնակցել են Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, հրավիրված է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ չի ցանկանում դառնալ խմբակցության ղեկավար: