|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին կրկին Ռուսաստանի Դաշնությունում է եղել: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե նա ինչ նպատակով է եղել Ռուսաստանում: Վերջինս նախ հաստատեց մեր տեղեկությունները՝ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանում գտնվելու մասին, այնուհետեւ ավելացրեց. «Նա բացառապես մասնակցել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների արտագնա նիստին: Ընդ որում, ոչ Մոսկվայում»: Տեղեկացնենք, որ Քոչարյանը գիշերել է Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը որեւէ կապ ունի Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու ծրագրի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բնականաբար ոչ մի կապ չունի: Խնդրում եմ չքաղաքականացնել»: Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ուղիներ է փնտրում իշխանության ղեկը կրկին իր ձեռքը վերցնելու ուղղությամբ, վաղուց է հայտնի: Սակայն ինչպես է նա փորձելու այդ խնդիրը լուծել, դեռ հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: