|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները, անշուշտ, ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում:
Նախարարի խոսքով՝ դեռ ամբողջական վերլուծություններ չկան այդ մասով: «Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք»,- ասաց Մինասյանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններին, նա հայտնեց, որ դրանք ներկայումս նոր որակական մակարդակ ունեն:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ-ի հետ, ինչն ամերիկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու և առևտրաշրջանառության մասով նոր մեխանիզմներ գործադրելու հնարավորություն կտա: Մենք կարող ենք ակնկալել ներդրումներ մեր տնտեսության ճյուղային ոլորտների առնվազն 80 %-ում»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Առաջարկվում են շուրջ մեկ միլիարդ դոլարը գերազանցող ներդրումային ծրագրեր, որոնցից իրատեսական է 240 հազար դոլարի ներդրումներ ունենալ առաջիկա ժամանակահատվածում: Դրանց մի մասն արդեն իրականացվել է»: