Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել որդու կողմից հորը խեղդամահ անելու վերաբերյալ քրեական գործը: Մեղադրական եզրակացության համաձայն` Արմեն Առաքելյանը հորը` Հայկարամ Առաքելյանին սպանելու դիտավորությամբ, երկու չափաբաժին «կետոնալ» տեսակի դեղամիջոցի ներարկման, այնուհետև պարանոցից սեղմելու եղանակով խեղդամահ է արել նրան, այդ կեչպ ապօրինաբար դիտավորությամբ զրկելով նրան կյանքից: Արմեն Առաքելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 25-ին: Սպանվածի որդին զանգահարել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և նշել, որ հայրը՝ 80-ամյա Հայկարամ Առաքելյանը, հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը դիակի վրա բռնության հետքեր էր հայտնաբերել: Դիակի աչքին հայտնաբերվել է արնազեղման հետք, իսկ մարմնի տարբեր մասերին՝ քերծվածքներ: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետեւանքով: