կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 00:09
Հասարակություն

Ես շանսատակ կանեմ, իսկ դու՞. Ռ. Մելիքյանը՝ Հ1-ի աղմկահարույց ռեպորտաժի հեղինակի հորը

Ես շանսատակ կանեմ, իսկ դու՞. Ռ. Մելիքյանը՝ Հ1-ի աղմկահարույց ռեպորտաժի հեղինակի հորը
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
 
«Վերջապես դիտեցի Հանրայինի սկանդալային ռեպորտաժը Հայաստանում ադրբեջանական իբր «անկլավների» մասին, որ պատրաստել էր վերջերս Հ1-ում աշխատանքի անցած երիտասարդ ու շնորհաշատ լրագրող Նորայր Շողիկյանը։
 
Մի կերպ զսպելով անասելի ցասումս՝ հրապարակավ հարց ուղղեմ Նորայրի հորը՝ ինձ ծանոթ լրագրող Hovhannes Shoghikyan-ին։ Հովհաննե՛ս, օրինակ եթե մի օր, Աստված չանի, տարաբնույթ ստահակներ իմ որդուն ներգրավեն ՈՒՂԻՂ ԵՎ ԱՆԹԱՔՈՒՅՑ ադրբեջանական պրոպագանդայի մեջ, ես ուղղակի շանսատակ կանեմ նրանց։
 
Իսկ դու՞ ինչ ես պատրաստվում անել»։