կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 11:56
Իրավական

Արամ Մանուկյանին տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ

Արամ Մանուկյանին տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ներկայումս կալանքի տակ գտնվող Արամ Մանուկյանին քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց՝ վիրահատության: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Ըստ նրա` իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց»- ում համապատասխան պայմաններ չկային Մանուկյանի ոտքի վիրահատության համար:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Մանուկյանի կալանքի որոշումը:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Արամ Մանուկյանը և նրա հայրը՝  Պավլիկ Մանուկյանը, ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Պավլիկ Մանուկյանի վերջին վիրահատությունը կատարվել է օգոստոսի 19-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: