|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ:
«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման և զարգացման ասպարեզում, որակական նոր մակարդակի բարձրացրել Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը: Հեղինակել եք հայ ժողովրդի նորագույն պատմությանն առնչվող արժեքավոր գիտական աշխատություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: