կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-08 17:54
Իրավական

Պաշտոնանկությունը Աշոտ Կարապետյանի համար պատիժ չէ. Գրիշա Վիրաբյան

Պաշտոնանկությունը Աշոտ Կարապետյանի համար պատիժ չէ. Գրիշա Վիրաբյան

Պաշտոնանկությունը Աշոտ Կարապետյանի համար պատիժ չէ, նա պատժված կլինի, եթե օրենքի առջև պատասխանատվության ենթարկվի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանական բաժանմունքում կատարված բռնությունների գործով տուժող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը՝ խոսելով Երևանի ոստիկանապետի պաշտոնից Կարապետյանի ազատման մասին:

Նշենք, որ Վիրաբյանը բազմիցս հայտարարել է, որ 2004-ին ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգումների է ենթարկել նաև Աշոտ Կարապետյանը:

Մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքն անձամբ ամեն ինչ անելու է, որ Կարապետյանը վերստին պաշտոնի չնշանակվի:

Խոսելով պաշտոնանկության պատճառների մասին` նա նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո Կարապետյանը հերթական «ժերտվան էր» փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբորից՝ Լեռնիկ Երանոսյանից հետո: «Հնարավոր չէ, որ նման աղաղակող դեպքերից հետո նա պաշտոնանկ չարվեր: Իմ պայքարը համընկավ այս իրադարձությունների հետ, սակայն իմ նպատակն է, որ Կարապետյանը կանգնի օրենքի առջև»,- ասաց Վիրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրավապահ համակարգում պաշտոնանկությունները շարունակական կլինեն:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ վճռից հետո «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի» գործով նոր քրեական գործ էր հարուցվել։ ՀԺԿ նախկին անդամ Գ. Վիրաբյանը գործով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Առաջիկայում կպարզենք, թե այս գործով ինչ կարգավիճակ ունի Երևանի` արդեն նախկին ոստիկանապետը: