կարևոր
847 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 17:45
Քաղաքական

ՀՀ-ն ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան

ՀՀ-ն ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից Հայաստան մի շարք ապրանքներ են ներմուծելու Փաշինյանի թրի տակով անցած, նրա կրոնն ընդունած մականունավոր մի քանի օլիգարխ՝ նրանց համար ինչ Եռաբլուր, ինչ Արցախ՝ նրանց համար սրբությունը ադրբեջանական մանաթն է։

Նիկոլն ու ՔՊ-ն երազում են Ալիևին հյուր գնալ՝ Փաշինյանը հեծանիվ քշի Կասպից ծովի ափին, իսկ ՔՊ-ականները կայցելեն Հեյդար Ալիևի շիրիմին։ Սա է Իրական Հայաստանը, հայեր ջան՝ ցանկանո՞ւմ եք ապրել թուրքական կիսալուսինների տակ, թե՞ ունենաք հայրենիք։

Ընտրությունը ձերն է՝ Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին։ Նիկոլի օլիգարխները հարստանում են, ՀՀ հպարտ քաղաքացիներն՝ արտագաղթում»: