կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 15:13
Հասարակություն

Խնդրում եմ Պավել Մանուկյանին` իմ էրեխուն տուր. զինված խմբի անդամներից մեկի հոր պահանջը

Խնդրում եմ Պավել Մանուկյանին` իմ էրեխուն տուր. զինված խմբի անդամներից մեկի հոր պահանջը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությանն են դիմել Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի մասնակից Էդգար Սողոմոնյանի հարազատները և ցանկություն են հայտնել իրենց խոսքը ներկայացնել հանրությանը:

Խոսեց հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, ով առաջին կարգի հաշմանդամ էր, զրկված երկու ոտքից, ինսուլտ տարած, սիրտը ստենդավորված: Նա նշեց, որ իր տղան Ռուսաստանում էր աշխատում, վերադարձել էր հուլիսի 13-ին, դեպքի օրը տղան ասել է, որ գնում է բողոքի ցույցի՝ ընդդեմ Արցախի հողերը հանձնելուն, ու այդ օրվանից չեն տեսել, հետո պարզվել է, որ նա զինված խմբի մեջ է:

«Ուզում եմ դիմեմ, խնդրեմ Պավլիկ Մանուկյանին , նա է տարել իմ էրեխուն, գուցե էրեխես վախից է գնացել, ես ոչինչ չգիտեմ, իմ էրեխեն պալիտիկայից շատ հեռու է, բան չի հասկանում: Նա կյանքում զենք բռնած չկա, չգիտի, թե ոնց է զենքը կրակում, շատ վատ տեսողություն ունի, զենքից կրակել չի կարողանալու: Իմ էրեխուն թող տան ինձ, նա ոչ «Սասնա ծռեր»-ին ա ճանաչում, նա կապ չի ունեցել իրենց հետ, եթե էրեխես մեղավոր ա, թող պատասխան տա, բայց նա զենք վերցրած չկա կյանքի մեջ, ես իմ էրեխուն եմ պահանջում, խնդրում եմ ժողովուրդ»- հայտարարեց Մերուժան Սողոմոնյանը: