կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 17:27
Քաղաքական

Պետք է մահապատիժ կիրառել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների նկատմամբ. Ժիրինովսկի

Պետք է մահապատիժ կիրառել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների նկատմամբ. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կոշտ միջոցներ սահմանել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողների նկատմամբ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:

Նա, մասնավորապես, նշել է. «Որպեսզի երկրում խուճապ առաջացնող կեղծ լուրեր չլինեն, պետք է ժամանակավորապես մահապատիժ սահմանել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածողների նկատմամբ», ու հավելել՝ անհրաժեշտ են կոշտ քայլեր, սակայն դրանք «չկան»:

Միևնույն ժամանակ պաշտոնյան ասել է. «1941 թվականին, երբ Մոսկվայի գրավման վտանգ կար, Մոսկվայի ոստիկանությանը թույլատրեցին գնդակահարել խուճապ տարածողներին: Խուճապն ավարտվեց: Մի 100 մարդ գնդակահարեցին... և լռություն: Առանց դրա անհնար էր կանխել խուճապային տրամադրությունը, այժմ նույնը կորոնավիրուսի պարագայում է»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 4-ի ժամը 17.03-ի տվյալներով՝ ողջ աշխարհում 94.225 կորոնավիրուսակիր կա, որից 3.124-ը՝ մահվան, իսկ 51.026-ը՝ առողջացան դեպքեր են: