Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե Հայաստանը անդամակցի Եվրոպական Միությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС-ը։
«Ես կարդացել եմ օրենքի տեքստը, որն ընդունվել է։ Այն կողմ է լավ ամեն ինչին, դեմ ամեն վատի, կիրառված են միանգամայն ընդհանուր բառեր։ Սա Հայաստանի ներքին հարցն է։ Իրանակում մենք հասկանում ենք, որ և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ԵՄ-ն ունեն նման օրակարգեր։ Եվ հետևաբար, երկիրը, իհարկե, պետք է որոշի և այս ընտրությունը կատարի։ Քանի որ չի հաջողվի միաժամանակ նստել երկու աթոռի վրա, դա միանգամայն հաստատ է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են այդ գործընթացներին, սակայն եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը և, ցավոք, դա կարտահայտվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, Օվերչուկի խոսքով իրենք այնքան էլ չէին ցանկանա։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: