Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի կասեցման հարցին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում: Նա նշեց, որ հանձնարարել է Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանին այդ մասով կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել զեկույց այդ ուսումնասիրությունների արդյունքների մասին:
Իշխան Զաքարյանը նշեց, որ մարտի 24-ին վարչապետի հանձնարարականի համաձայն իրականացվել են ստուգումներ և ուսումնասիրություններ սոցփաթեթների շահառուների հանգստի կազմակերպման ծախսերի մասով:
ՎՊ-ն ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի տարբեր զբոսաշրջային համայնքներում, հայտնաբերելով 300 միլիոն դրամի տարբեր խախտումներ:
Մասնավորապես՝ ստուգումներ անցկացնելով Ծաղկաձորի 21 հանգստյան տներում ու հյուրանոցներում, հայտնաբերվել է 28 մլն դրամի խախտում, Ջերմուկում ստուգումներ են անցկացվել 13 հյուրանոցներում ու հանգստյան տներում, որտեղ հայտնաբերվել է 43 մլն դրամի խախտում, Արզնիում՝ 22 միլիոն դրամի, Արտավազում՝ 10 միլիոն դրամի, Հանքավանում 4 մլն դրամի խախտումներ: Խախտումների ընդհանուր թիվը՝ 300 միլիոն դրամի խախտում: