|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին (Գրինվիչի ժամանակով` 10.14) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20 0 և արևելյան երկայնության 43.92 0 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրագյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: