|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից այս տարի ամենաբաց աշխատող կառույցներն են համարվում ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, ԱԺ-ն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը մերժում է, չի պատասխանում հարցումներին:
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ լիարժեք պատասխանների թիվն ամեն տարի աճում է, սակայն դեռ հանդիպում են դեպքեր, երբ պատասխանները լիարժեք չեն: Ի դեպ, եթե նախկինում գերատեսչությունները կարող էին չպատասխանել էլեկտրոնային հարցումներին՝ ասելով, թե օրենքով սահմանված չէ, որ դրանք դիտարկեն որպես պաշտոնական հարցում, ապա 2016 թվականի հունվարի 1-ից պարտավոր են պատասխանել նույն կերպ, ինչպես գրավոր հարցումներին»,-ասաց Դոյդոյանը: