Փոխարժեքներ
13 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 429.52 |
RUB | ⚊ | ₽ 4.26 |
GBP | ⚊ | £ 508.32 |
GEL | ⚊ | ₾ 143.76 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շենգեն վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն հատկապես վերջին շրջանում գնալով ավելի շատ են դժգոհությունները: Մարդիկ նշում են, որ այն դարձել է յուրատեսակ բիզնես, որի վրա եվրոպական երկրների դեսպանատները աչք են փակում: Սա՝ առնվազն:
Ի դեպ, այս մասին նաև սոցցանցային ոչ քիչ գրառումներ կան: Մեզ հասած դժգոհությունների համաձայն, հաճախ լուրջ խնդիր է լինում «վիզային կենտրոնների» կայքերի միջոցով «օր վերցնելը». կա՛մ կայքերը չեն աշխատում, կա՛մ համապատասխան ծանուցում չի գալիս: Արդյունքում մարդիկ ստիպված են, այսպես ասած, «վճարովի» ճանապարհով «օր վերցնել», որի գները, ըստ տարբեր տեղեկությունների, տատանվում են 20-ից 40 հազար դրամի սահմաններում: Ավելին, դա, բնականաբար, չի երաշխավորում, որ «առաջին անգամից» վիզա կստանաս. կա՛մ մերժում են, կա՛մ նվազագույն ժամկետով տալիս վիզան՝ նշյալ «շրջանը» նորից անցնելու հեռահար նպատակով:
Ի դեպ, կա տեսակետ, որ այս վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ սկսեցին խոսակցություններ պտտվել վիզաների ազատականացման հավանական հեռանկարների մասին...