Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրագրող Գոհար Սավզյանն ահազանգել է հադրութցի 21-ամյա երիտասարդի ձերբակալման, այնուհետև Արմավիր ՔԿՀ-ում վերջինիս հայտնաբերման մասին՝ նշելով.
«Փաստաբան ընկերներ ջան, գիտեմ, որ բոլորդ ծանրաբեռնված եք ու նաև գիտեմ ` ինչ ահռելի աշխատանք եք արել ցույցերով ձերբակալվածների համար։
Էս մեսիջը ինձ գրել է Մխիթար Լեռնիկի Օհանջանյանի մայրը, ում երեկ գիշերը փնտրում էինք ու գտանք Արմավիր ՔԿՀ -ում։ Տղան 21 տարեկան է, հադրութցի, 1,5 ամիս անց աշխատանքից վերադառնալիս փողոցում ձերբակալվել է, հետո պարզվեց` հետախուզման մեջ է եղել, ու դատարանը կալանքի որոշում է կայացրել, մինչդեռ մարդը նորմալ աշխատանքի է գնացել։ Ձերբակալել են ու տարել Արմավիր ՔԿՀ, ինչպես հետո պարզեցինք պատգամավոր Lilit Galstian -ի ու ՄԻՊ խոսնակ Артур Асланян -ի միջոցով։ Ծնողները խելագարվում են։ Գիշերը համոզվեցինք, չգնացին, հիմա գնացել են Արմավիր ՔԿՀ, բայց երեխայից ոչ մի լուր չեն կարողանում ստանալ։ Եթե որևէ մեկդ ազատ է, խնդրում եմ տղային տիրություն արեք։ Ոնց հասկանում եմ, փաստաբան էլ չեն տրամադրել։
ՀՀ փաստաբանների պալատ , ձեր աջակցության կարիքը կա։
Lilit Mesropyan -ը Մխիթարի մայրն է»։
Քիչ առաջ Գոհար Սավզյանը հայտնել է, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանը տղայի մոր հետ խոսել է և քիչ անց կգնա տեսակցության։
Սակայն նշել է, որ փաստաբանի հարցը դեռ բաց է, բայց պատգամավորները զբաղվում են։