| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վճարման կտրոններ են բաժանվել:
Նա ասել էր նաև, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, մի շարք հեղինակություններ՝ Երևանից ու Մարալիկից, երեկ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել:
Ի՞նչ եք պատրաստվում անել, «Ժողովուրդ»-ի հարցին Մանուկյանն ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել և կներկայացնեմ նաև փաստաթղթերը»:
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանին այդ լուրը փոխանցել են Մարալիկի ՀԱԿ և ԲՀԿ գրասենյակներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: