կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-15 12:28
Հասարակություն

Աբովյանի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ են հայտնաբերել

Աբովյանի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ են հայտնաբերել

Օգոստոսի 13-ին՝ ժամը 07։50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի հետնամասի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերված անձը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է:

 

Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի և Կոտայքի քննչական բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 18.55-ին, սպանություն կատարելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ն և ներկայացվել քննչական բաժանմունք հարցաքննության:

 

Արտյոմ Զ.-ն ցուցմունք է տվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն հայհոյելու համար ձեռքով հարվածել է Գագիկ Սարգսյանի դեմքին, այնուհետև տեղափոխել հիշյալ դպրոցի խաղահրապարակ, պառկեցրել գետնին և հեռացել: Արտյոմ Զ.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է նախաքննություն: