Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կայացավ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով երկրորդ փուլի երկրորդ քննարկումը, որի արդյունքում ստորագրվեց համաձայնության մասին փաստաթուղթ:
Ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությանը միացան մասնակից բոլոր կուսակցությունները. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փաստաթղթի ստորագրմանը չմիացան:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ շնորհավորեց փաստաթղթի կապակցությամբ, նշեց, որ սա պատմական պահ է, քանի որ ինքը չի հիշում նախկինում մի դեպք, երբ ԱԺ բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան որեւէ հարցի շուրջ:
Ստորագրված փաստաթուղթը պետք է վավերացվի Ազգային ժողովի նիստում: