|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կա ցանկություն, որ քննարկումների արդյունքում մի փաստաթուղթ կազմվի, որին բոլոր քաղաքական ուժերը միանան. այսօր խորհրդարանում ասաց ՀՀԿ խմբակցություն ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով հարցին, թե տեղյա՞կ է, արդյոք, ինչ հայտարարություն մասին էր երեկ խոսում ՀՅԴ խմբակցություն ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ռուստամյանն ասել էր, որ 4+4+4 ձևաչափով հայտարարություն է լինելու, և կա կոնսենսուսի լայն հնարավորություն:
«Այդ փաստաթուղթը կծնվի քննարկումների արդյունքում, և մենք հորդորում ենք, որ եթե ցանկություն, քաղաքական կամք ունենան, ինձ թվում է այդ կոնսենսուսը կարելի է ավելի ընդարձակել և ընդլայնել: Քննարկումը գնում է, այդ քննարկումները պատահական չեն, վաղը նույնպես կլինի հանձնաժողովի նիստ: Արդեն առաջարկությունները ներկայացվել են, մի փոքր վաղ է դրա մասին խոսել, որովհետև առաջարկությունները դեռ նոր ենք ներկայացնում, կներկայացնենք, կավարտենք, և մեր քաղաքական ուժերն իրենց հայտարարությունները կանեն, իրենց կարծիքները կհայտնեն: Եթե լինի նման հնարավոր կոնսենսուս, կլինի հայտարարություն»,- ասաց Բաղդասարյանը: