Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ երկրի նոր Սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, իսկ նոր տեքստից կհանվեն հանրապետության հիմնադիր, երկրի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները: Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է:
Ուչումը նշել է, որ նոր Սահմանադրության համար ուսումնասիրվել են շուրջ 50 երկրների սահմանադրություններ, մասնավորապես` որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները:
Վերջինս հայտնել է, որ նախագահ Էրդողանը համոզված է՝ Սահմանադրության համար հանրաքվե անցկացնելը անհրաժեշտություն է:
Նոր սահմանադրության նախնական տեքսը պատրաստ կլինի հունիս-հուլիս ամիսներին և կներկայացվի հանրությանը: